Դու մեզ համար կմնաս ամենակարևոր տղամարդն աշխարհում. Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի մասին (լուսանկար)

Ջորջինիա Ռոդրիգեսը, ով Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն է, նկար է հրապարակել ինստագրամում, որտեղ խոսել է ֆուտբոլիստի մասին։

«Քո ուժի ու քաջության համար դու միշտ կլինես մեր հերոսը: Մեզ օր ու գիշեր պաշտպանելու համար դու կլինես մեր հրեշտակը: Ուրախության պահերին դու կլինես մեր հատուկ ընկերը: Այն մեծ սիրո համար, որը օրինակ է բոլորի համար ու որը տալիս ես մեզ, դու մեզ համար կմնաս ամենակարևոր տղամարդն աշխարհում»,- գրել է Ջորջինան։

Նշենք, որ զույգն այժմ միասին դաստիարակում են իրենց չորս երեխաներին։