«Bing Bang Sang Bleu» հավաքածուն թողարկվել է դեռ 2016 թվականին։
Այդ ժամանակաշրջանում բրենդը ներկայացրեց միայն տղամարդկանց ժամացույցներ։ Իսկ տարիներ անց ապրանքանիշը որոշեց ստեղծել ժամացույցների նոր մոդել կանանց համար՝ համալրելով այն One Click ծրագրով, որը թույլ է տալիս փոխել կաշվե գոտին մեկ հպումով։
Հիմա Hublot բրենդի «Bing Bang Sang Bleu» հավաքածուն համալրվել է կանացի ժամացույցների երկու մոդելներով, որոնք նուրբ վարդագույն ու մոխրագույն երանգների մեջ են։
Ժամացույցի ձևն ավելի նման է Sang Bleu հավաքածուի ժամացույցներին։
Շվեյցարացի տատու մասնագետ Մաքսիմ Պլեսկիա Բուշին երկրաչափական զարդանախշերը ստեղծել է հենց բրենդի այս հավաքածուի համար։
39 սմ տրամագիծ ունեցող ժամացույցը երկաթյա է, սակայն կա նաև դրա ոսկյա տարբերակը։