Մարտի 20-ին Տիմատիի դուստրը՝ Ալիսան, նշում էր իր 6-ամյակը։
«6 տարին այնպես թռավ, կարծես մեկն է անցել։ Ես չէի էլ կարող երազել ավելի լավ դուստր ունենալու մասին։ Շնորհակալ եմ երկնքից նման նվերի համար։ Շնորհավոր քո օրը»,-դստեր լուսանկարին կից գրառում է կատարել Տիմատին։
Փոքրիկի մայրը՝ Ալյոնա Շիշկովան իր ինստագրամյան էջում կիսվել է տեսնյութերով՝ ներկայացնելով իր երկրպագուներին, թե ինչպես է տանը, լինելով կարանտինի մեջ, նշում դստեր ծննդյան տոնը։
Սակայն տեսանյութերից ոչ մեկում չի երևում Տիմատին։
Մի՞թե նա միայն իր ինստագրամում է շնորհավորել դստեր 6-ամյակը։ Երկրպագուները բավականին անհանգստացել են այդ պատճառով և թե՛ Տիմատի, թե՛ Ալյոնա միկրոբլոգերը հեղեղել են հարցերով ու իրենց կասկածներով։