45-ամյա ամերիկացի դերասան Սայմոն Ռեքսն ասել է, որ բրիտանական մի քանի պարբերականներ կապ են հաստատել իր հետ և առաջարկել մեծ գումար (70 հազար դոլար)՝ 38-ամյա Մեգան Մարքլի հետ հարաբերությունների մասին ստելու համար:
Ըստ Ռեքսի, նա երբեք հարաբերություններ չի ունեցել Մեգանի հետ, նրանք միայն մի քանի անգամ հանդիպել են և միասին ժամանակ են անցկացրել։
«Մեր միջև ոչինչ չկար: Մենք երբեք չենք էլ համբուրվել: Մի անգամ մենք ուղղակի ժամանակ ենք անցկացրել, բայց դա ամենևին էլ նման չէր ժամադրության: Մենք ծանոթացել ենք հեռուստաշոուի ժամանակ և միասին ճաշել: Ահա և վերջ։
Երբ դա հայտնի դարձավ, բրիտանական մի քանի պարբերականներ ինձ առաջարկեցին խոշոր գումար, որպեսզի ստեի, որ մենք իբր քնել ենք: Ես հրաժարվեցի, քանի որ իրավունք չունեմ ստելու և խայտառակելու արքայական ընտանիքը»,- ասել է դերասանը Hollywood Raw-ին։
Թե կոնկրետ որ հրատարակչություններ են կապվել իր հետ, Ռեքսը չի նշել։