«Երբ տանն ես մնում, ջրիկանում ես». Հովհաննես Դավթյանը կատակում է

«Երբ տանն ես մնում, ստիպված ջրիկանում ես»,- ֆեյսբուքյան իր էջում կորոնավիրուսի մասին հրապարակված երգիծական հոլովակը վերնագրել է հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանը։

Տեսանյութը մի քանի ժամում հազարավոր հավանությունների ու հարյուրավոր մեկնաբանությունների է արժանացել։ Հետ չեն մնացել նաև հումորիստի հետևորդներն ու ֆեյսբուքյան ընկերնը, ովքեր իրենց հերթին փորձել են կատակել կորոնավիրուսի թեմայով։

Նշենք, որ կորոնավիրուսի թեմատիկայով հումորային տեսանյութեր են հրապարեկել նաև Գարիկ Պապոյանը և Հայկ Պետրոսյանը։