34-ամյա ռեփեր Ջիգանը, ով վերջերս է դուրս գրվել վերականգնողական կլինիկայից, շարունակում է զարմացնել իր երկրպագուներին: Մի քանի ժամ առաջ նա Ինստագրամում տեղադրել է լուսանկարներ ռեփեր Սնուփ Դոգի հետ և հայտնել, որ այժմ նա պաշտոնապես հանդիսանում է իր նորածին որդու ՝ Դավիթի կնքահայրը: Թե ի՞նչ է նկատի ունեցել երաժիշտը, նրա երկրպագուները այդպես էլ չեն հասկացել, բայց ամեն դեպքում նրան խորհուրդ են տվել հասկանալ իրենց ազգակցական հարաբերությունները։
«Արդեն ժամանակն է կողմնորոշվելու, թե դու ով ես Դավիթի համար․ կնքահայր, թե հայր, չէ որ արդեն մեկ ամիս է անցել», «Եթե ինչ, ապա դու Դավիթի հայրն ես, ոչ թե կնքահայրը», «Ոչինչ չհասկացա, բայց շատ հետաքրքիր է», «Ջիգիի հրապարակումները, ինչպես արվեստի առանձին ճյուղ»,- գրել են ռեփերի հետևորդները։