Իրինա Շեյքի քույրը երրորդ անգամ մայր է դարձել

Իրինա Շեյքի ավագ քույրը՝ 35-ամյա Տատյանա Պետենկովան, դարձել է բազմազավակ մայր: Երեկ՝ մարտի 19-ին, նա դուստր է ունեցել, որին անվանակոչել են Էմիլի: Տատյանան Ինստագրամում լուսանկար է տեղադրել ամուսնու՝ Ալեքսանդրի հետ և հայտնել, որ Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում ծնվել է իրենց՝ 4,7 կգ և 60 սմ հասակ ունեցող երեխան։

«Այսօր մեր ընտանիքը մեծացավ»,- լուսանկարը մեկնաբանել է Պետենկովան:

Երջանիկ մորը շտապել է շնորհավորել սիրելի քույրը: Իրինան կարմիր սրտի էմոջի է թողել գրառման տակ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մոդելն առայժմ չի այցելել քրոջը, ով բնակվում է Կրասնոդարում: Բրեդլի Կուպերի նախկին սիրելին այժմ Նյու Յորքում է իր դստեր՝ Լիայի և մոր՝ Օլգայի հետ, որն օգնում է նրան երեխայի խնամքի հարցում։