120 կգ կշռող երաժիշտը գրեթե կրկնակի քաշ է կորցրել

Մալայզիացի երաժիշտ Մուհամմադ Հելմի Շահուդդին նիհարել է 50 կգ-ով՝ բարելավելով իր առողջական վիճակը: Այդ մասին գրում է Asia One-ը։

33-ամյա կիթառահարը ավելորդ քաշի դեմ պայքար էր սկսել դեռ պատանեկան հասակից: Նա 15 տարեկանում արդեն կշռում էր 80 կգ: Երաժիշտը տառապում էր նաև դիաբետից ու արյան բարձր ճնշումից:

Եվ ահա, երկու տարի առաջ նա հանդիպում է  իր սիրելիին, ինչի շնորհիվ էլ կարողանում է նիհարել: Դրանից հետո տղամարդը որոշում է անցնել առողջ սննդակարգի: Նա սկսում է սնվել օրը մեկ անգամ՝ հրաժարվելով քաղցրից ու ածխաջրերից: Նրա սննդակարգը բաղկացած էր տավարի երկու կոտլետներից, երեք ձվից և աղցանից:

Հիմա երաժիշտը կշռում է 77 կգ։