Դաշնամուր կատվի համար. Էնթոնի Հոփկինսը ներկայացրել է իր մեկուսացված առօրյան

Աշխարհահռչակ դերասան Էնթոնի Հոփկինսն այս օրերին, ինչպես շատ շատերը, մեկուսացման մեջ է գտնվում։ Նա իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է օրն անցկացնում իր կատվի հետ։

«Նիբլոն հավաստիանում է, որ առողջ եմ, փոխարենը պահանջում է, որ իրեն զվարճացնեմ»,- գրել է դերասանն իր ֆեյսբուքյան էջում ու տեսանյութում ցույց տվել, թե ինչպես է կատվի համար դաշնամուր նվագում։

Տեսանյութը կարճ ժամանակահատվածում տարածվել է համցանցում և հայտնվել բազմաթիվ օգտատերերի ուշադրության կենտրոնում։