«Ողջ մնալ» հեռուստասերիալի հայտնի դերասան Դենիել Դե Կիմը վարակվել է կորոնավիրուսով (տեսանյութ)

Կորեական ծագմամբ ամերիկացի դերասան Դենիել Դե Կիմը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին նա պատմել է Ինստագրամում:

Կիմը խոստովանել է, որ վարակվել է Նյու Յորքում սերիալի նկարահանումների ժամանակ, որում պետք է խաղար բժշկի դեր:

Հավայիներում գտնվող իր տուն վերադառնալու ճանապարհին դերասանի կոկորդը սկսել է ցավել, իսկ ավելի ուշ տենդ է սկսվել: Վայրէջքից հետո դերասանը թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել իր տան մի սենյակում` ընտանիքի անդամներին չվարակելու համար: Արդյունքում թեստը դրական է եղել։

Դենիել Դե Կիմին առավել հայտնիություն է բերել Ջին Քվոնի դերը «Ողջ մնալ» հայտնի հեռուստասերիալում։

https://www.instagram.com/tv/B97DQshgJIN/?utm_source=ig_web_button_share_sheet