Նազենի Հովհաննիսյանը «Բանանով պիրոգ» է պատրաստում (տեսանյութ)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել և ցույց տվել, թե ինչպես ինքնութրույն փորձում առաջին անգամ բանանով թխվածք պատրաստել։

«Խոստացած ԲԱՆԱՆՈՎ պիրոգը` Պահքի։
Ես քաղցր թխվածքներից հեռու եմ, բայց փորձը փորձանք չի)
Իմ բաղադրատոմսը ԻՄՊՐՈՎԻԶ Է, այնպես որ շաքարավազն ու ալյուրը կարող եք շատ անել, կամ հետը գազար քերել մի քիչ: Կարճ` չլարվեք)) մեկուսացման մեջ ամեն ինչ էլ կարող է պատահել, նույնիսկ այն, որ ձեզ հետևում են ու թռնում` ստից փռշտոցից»,- հրապարակված տեսանյութը մեկնաբանել է Նազենին։

Իսկ օպերատորի գործը ստանձնել է երգչուհի Սոֆի Մխեյանը։

https://www.instagram.com/tv/B9_Klw4HgEE/?utm_source=ig_web_button_share_sheet