Ինչպե՞ս ճիշտ խմել թեյը․ այս հետաքրքիր խորհուրդները տալիս են մասնագետները։
Հիշեք, որ թեյի մեջ ավելորդ քանակությամբ շաքարը կլանում է թեյի մեջ եղած վիտամին В1-ը։ Ուստի, պետք է քիչ քանակությամբ շաքար գցել թեյի մեջ։
Կաթով սև թեյն այնքան էլ օգտակար չէ, քանի որ կաթը նվազեցնում է թեյի օգտակար հատկությունները։ Ավելի նախընտրելի է մեղրով թեյ խմել, բայց ոչ թե մեղրը լցնել թեյի մեջ, այլ առանձին ուտել՝ մեղրի բուժիչ հատկությունները պահպանելու համար։ Իսկ կիտրոնով և սերկևիլով թեյը շատ առողջարար է մարդու օրգանիզմի համար։
Թեյի ջուրը շատ եռացրած չպետք է լինի, քանի որ այն նվազեցնում է թեյի անուշ բույրը։
Թեյ պատրաստելիս թեյնիկ մեջ եղած եռացրած ջրին, չպետք է սառը ջուր ավելացնել. Նախընտրելի է թափել թեյնիկի մեջ եղած ջուրը և նորից եռացնել։
Թեյը մատուցելիս պետք է նաև կիտրոնի շերտեր դնել թեյամանի մեջ։ Ըմպելիս պետք է մեկ կտոր կիտրոնը գդալով վերցնել, գցել թեյի մեջ, հյութը հանել, իսկ հետո կիտրոնի շերտը դնել թեյամանի մեջ։
Թեյը ըմպում են փոքր կումերով՝ առանց փչելու։ Քաղաքակիրթ չէ թեյը գդալով խմել, իսկ վերջում այն թողնել բաժակի մեջ; Թեյի հետ մատուցված թխվածքները պետք է մանր կտորներով ուտել, իսկ տորթը հարկավոր է ուտել թեյի գդալի օգնությամբ։
Բացի այս ամենից, յուրաքանչյուր ազգ թեյախմության իր «կանոններն» ու ավանդույթներն ունի, հաշվի առեք նաև դրանք։