Ռիհաննան զգալի ներդրում է կատարել կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարում։ Երգչուհին 5 միլիոն դոլար է նվիրաբերել իր «Clara Lionel Foundation» հիմնադրամի միջոցով:
Գումարի մեծ մասը կծախսվի բժշկական անձնակազմի աջակցման, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների սպասարկման և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի և այլ մեթոդների զարգացմանը նպաստելու վրա: