Էլեն Դեջեներսը իր հաղորդան վերջին թողարկումներից մեկի ժամանակ որոշեց զանգահարել իր լավ ընկեր Ջենիֆեր Էնիսթոնին՝ իմանալու համար, թե ինչպես է դերասանուհին դիմակայում ինքնամեկուսացման պայմաններում և ինչով է զբաղված այդ ողջ ընթացքում:
«Այն պահից հետո, երբ մենք խոսեցինք 30 րոպե առաջ, ոչ մի էական բան չի փոխվել։ Ես դեռ մաքրում եմ իմ պահարանը, ուզում եմ հիմնական մաքրում անել դրանում» – ասել է Ջենիֆերը։ Ինչպես պարզվեց, Էնիսթոնը իր ազատ ժամանակը անցկացնում է տանը մաքրություն և կարգուկանոն հաստատելով և ընտանի կեննդանիների հետ շփվելով։