Ավստրիայում բնակվող դիմահարդար աղջիկը գտել է պաշտպանիչ դիմակը «քողարկելու» միջոցը: Դիմահարդարի խորհուրդներով տեսանյութը հայտնվել է նրա Ինստագրամի էջում:
Հրապարակված կադրերում երևում է, որ աղջիկը կապույտ դիմակին քսում է տոնային կրեմ՝ իր մաշկի գույնը ստանալու համար, ապա օգտագործում է դիմափոշի, վերջում նա շուրթերն ընդգծում է կարմիր շրթներկով:
Տեսանյութին կից՝ դիմահարդարը նշել է #coronamakeup հեշթեգը: