Մեծ Բրիտանիայում երեկ նշում էին մայրերի օրը, ինչի առթիվ Սասեքսի դուքսն ու դքսուհին ինքնատիպ գրառմամբ շնորհավորել են ողջ աշխարհի մայրերին:
Այս մասին գրելով՝ Daily Mail-ը ներկայացնում է 35-ամյա արքայազն Հարրիի և 38-ամյա Մեգան Մարքլի ինստագրամյան շնորհավորական գրառումը: «Կարևոր չէ, թե ինչպես են անվանում մայրիկիդ, Մեծ Բրիտանիայում Մայրերի օրվա առթիվ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ողջ աշխարհի մայրերին, ովքեր այնքան բան են անում ամեն օր, իսկ այժմ՝ ավելին, քան երբևէ»,- ասվում է գրառման մեջ:
Գրառումն ուղեկցվել է գեղեցիկ բացիկով, որում նշված են «մայրիկ» բառը տարբեր լեզուներով, այնուհետև՝ «շնորհակալություն» բառը։
Ամերիկուհի Մեգանը Մայրիկի տոնը սովորաբար նշում է մայիսի 10-ին: Նշենք Մեգանը մայրացել է անցյալ տարի: Նրանց որդին՝ Արչին, 10 ամսական է։