38-ամյա հմայիչ երգիիչ Ստաս Պիեխան սկսել է հանդիպել 24-ամյա մոդելի՝ Օլգա Լոմակինայի հետ, ով «Խոլոստյակ» հեռուստածրագրի մասնակիցներից էր և պայքարում էր Եգոր Կրիդի սիրտը գրավելու համար։
Ցավոք, Օլգան չարժանացավ Եգորի ուշադրությանը։ Կրիդը հարցազրույցներում նշել է, որ աղջիկը շատ գեղեցիկ է, բայց կեղծավոր ու շահամոլ է։
Երգիչը համոզված է, որ աղջիկը հանդիպում է Ստասի հետ՝ ելնելով շահադիտական նպատակներից։
Պիեխան ոչ մի կերպ չի արձագանքել Կրիդի այս հայտարարությանը և չի մեկնաբանել գեղեցկուհու հետ իր սիրավեպի մասին լուրերը։
Լոմակինան շտապեց ժխտել ամեն բան՝ բացատրելով, որ երբեք չէր հանդիպի ամուսնացած տղամարդու հետ։ Օլգային և Ստասին հաճախ են տեսնում միասին զբոսնելիս։
Երկրպագուներն անհամբեր սպասում են՝ ինչպես այս ամենին կվերաբերվի Ստաս Պիեխայի կինը։
Հիշեցնենք, որ երգիչն ունի կին և երեխա ու հաճախ է ինստագրամում կիսվում ընտանեկան սիրառատ լուսանկարներով։