Ավստրալացի մոդելը պնդում է, որ կուրծքը մեծացնելու վիրահատությունից հետո հիշողությունը կորցրել է: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:
26-ամյա Կասսանդրա Յունգի խոսքերով՝ նա իմպլանտներ է տեղադրել է 6 տարի առաջ: Այդ վիրահատությունը փչացրել է նրա կյանքը, քանի որ այդ ժամանակվանից ի վեր նրա մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել:
Յունգը նշել է, որ մինչև հիմա տառապում է կրծքի ցավերից, շնչառությունը դժվարացել է: Այդ ամենից զատ, ավստրալուհին պնդում է, որ վիրահատությունից հետո նաև հիշողությունն է կորցրել:
Աղջիկը նշում է, որ փոքր կուրծք ունենալու պատճառով նա բարդույթներ է ունեցել հասակակիցների շրջանում, իսկ հետո այդ հանգամանքը խանգարում էր նրան մոդելային կարիերայում:
Աղջիկը նշում է, որ իրեն իր կուծքը դուր է գալիս, բայց գեղագիտական տեսքը ոչինչ է առողջության դիմաց: Ասում են, որ Յունգը կուրծքը մեծացրել է՝ առաջին համարից միանգամից 3-րդի հասցնելով:
Առողջական խնդիրների պատճառով նա վերջ է տվել կարիերային ու աշխատում է մսամթերքի խանութում: Աղջկան 7500 դոլար է պետք իմպլանտներից ազատվելու համար, բայց գումար չունի: Նա օգնություն է խնդրել GoFundMe հարթակում: