Երգչուհի Ռիհաննայի Clara Lionel հիմնադրամը 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, գրում է Fox News-ը։
Հիմնադրամի հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն Direct Relief, Partners In Health, Feeding America հիմնադրամներին, Փրկության միջազգային կոմիտեին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի արձագանքման հիմնադրամին և այլ կազմակերպությունների։
Հաղորդագրությունում նշվում է, որ անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել մասնավորապես «մեկուսացած և աղքատ համայնքներին՝ նրանց, ովքեր ամենաշատը կտուժեն համավարակի հետևանքով»։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին։