Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, մյուս մասն էլ կարանտինի ընթացքում չձանձրանալու համար իրականացնում է նոր ֆոտոշարքեր ու ներկայանում է երկրպագուներին անսպասելի, յուրահատուկ ու ինքնատիպ կերպարներում։
Ձեզ ենք ներկայացնում հայտնիների նոր լուսանկարները, որոնք նրանք ներկայացրել են երկրպագուներին վերջին օրերի ընթացքում։
Դերասանուհի և բլոգեր Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու գրավիչ կերպարը։
Հրապարակմանը կից Լիան գրել է․ «Երբ ինձ հարցնում են, թե օրվա մեծ մասը նախընտրում եմ ինքս ինձ հետ անցկացնել, թե մարդկանց շրջապատում։ Նույնիսկ, եթե օրվա մեծ մասն անցկացնում եմ գործընկերներիս, ընկերներիս կամ ընտանիքիս հետ, դա, միևնույն է, հատկացնում եմ ինքս ինձ:
Ուր էլ, որ գնամ, ինչպես էլ անցկացնեմ օրս, դա ինքս ինձ համար եմ անում: Եթե ընկերների հետ ենք, նշանակում է՝ նրանց հետ է հաճելի, երբ աշխատանքի վայրում ենք, նշանակում է՝ դա ենք կարևորել: Ինչ էլ անեմ, ում հետ էլ լինեմ, այդ օրը նվիրում եմ հենց ինձ»։
Women’s club-ի հումորիստ Թամարա Պետրոսյանը, ով այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան էջում, նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում, որոնք անչափ դուր են եկել հետևորդներին։
Երկրպագուները հեղեղել են լուսանկարների մեկնաբանությունները հաճոյախոսություններով ու ջերմ խոսքերով։
Հիշեցնենք, որ Women’s club-ն այս շաբաթ արդեն եթերում չի եղել։ Պատճառն այն է, որ ակումբի անդամները մարտի 14-ին են Եվրոպայից վերադարձել Հայաստան և նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի նախաձեռնությամբ գնացել են 14-օրյա ինքնամեկուսացման։
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը մշտապես հետաքրքիր և ոճային կերպարներով է հանդես գալիս։
Նա իր երկրպագուներից շատերի համար օրինակի և ոգեշնչման աղբյուր է հանդիսանում։
Մարինկան նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որն էլ հրապարակել է իր ինստագրամյան էջում։
Ինստագրամյան հետևորդներին անչափ դուր է եկել նրա օրիգինալ կերպարը։
Դերասանուհի և մոդել Մաշն իր ինստագրամյան հետևորդներին ուրախացրել է նոր լուսանկարով ու զարամցրել իր նոր սանրվածքով։
Գեղեցկուհին հանդես է եկել «Լեոն» ֆիլմի գլխավոր հերսուհու՝ Մատիլդայի կերպարում։