Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Ֆրանսիական հայտնի France Football պարբերականը հետաքննություն է արել ու պարզել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին:

Հաշվի է առնվել խաղացողների աշխատավարձը, իմիջային եկամուտներն ու նախորդ մրցաշրջանում վաստակած բոնուսները:

Պարզվում է՝ նախորդ մրցաշրջանում ամենաշատը վաստակել է Լեոնել Մեսսին. արգենտինացու եկամուտը կազմել է 131 մլն եվրո:

118 մլն եվրոյով երկրորդ տեղում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: 95 մլն եվրոյով եռյակը եզրափակում է բրազիլացի Նեյմարը։