Էլջեյին ծաղրել են զուգարանի թղթով լցված բեռնախցիկի համար

Ռեփեր Էլջեյը Ինստագրամում տեղադրել է մի լուսանկար, որում պատկերված է եղել ինքը՝ երաժիշտը, և իր ավտոմեքենան, որի բեռնախցիկը լցված է եղել զուգարանի թղթերով։

Ռեփերի ինստագրամյան հետևորդները եզրակացրել են, որ նա պատրաստվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով ինքնամեկուսացման:
«Ահա թե ով է գնել զուգարանի բոլոր թղթերը …», «Շրջագայությունը՝ շրջագայություն, իսկ զուգարան` ժամանակացույցով», «Պատրաստ է կարանտինին»,- ծաղրանքով գրել են հետևորդները հրապարակված լուսանկարի մեկնաբանության դաշտում: