Ուշադիր նայեք դքսուհիներին և թագուհիներին։ Նրանք մատնահարդարման դեպքում գերադասում են բնական երանգներ, իսկ ամենից հաճախ՝ պարզ թափանցիկ գույներ: Իհարկե, դա պատահական չէ: Աչքի չընկնող և նուրբ եղունգի լաքերը միշտ համարվել են առավել էլեգանտ: Եթե դուք ընտրել եք թափանցիկ լաք, ապա, ամենայն հավանականությամբ, դուք մինիմալիզմի սիրահար եք, ձեզ լիովին դուր է գալիս ձեր տեսքը, այդ իսկ պատճառով էլ չեք ձգտում լրացուցիչ ուշադրության:
Ի դեպ, մի հետաքրքիր փաստ․ Եղիսաբեթ 2-րդ թագուհին իր ամբողջ կյանքի ընթացքում օգտագործում է եղունգների լաքի ընդամենը մեկ երանգ (դա «Essie» ապրանքանիշի «Ballet Slippers» բաց վարդագույնի երանգն է), Մեգան Մարքլը նույնպես այդ երանգի մեծ սիրահար է, իսկ Քեյթ Միդլթոնը հաճախ հանրության մեջ հայտնվում է եղունգներին թափանցիկ լաքի բարակ շերտով:
Թափանցիկ գույներով արված մատնահարդարումն ունի մի շարք առավելություններ։ Ձեռքերն ավելի երկար ժամանակ են պահպանում խնամված տեսքը, քան գունավոր ծածկույթի դեպքում, բաց և թափանցիկ երանգները համապատասխանում են ցանկացած, նույնիսկ ամենախիստ դրեսկոդին և հանգիստ համադրվում են ցանկացած ոճի և գույնի հագուստի հետ: Թափանցիկ լաքը լավ տեսք ունի ինչպես կարճ եղունգների, այնպես էլ շատ երկար եղունգների վրա։ Ներկայացնում ենք թափանցիկ և բաց երանգներ գեղեցիկ մատնահարդարման օրինակներ, որոնցից կարող եք ոգեշնչվել ձեր հաջորդ մատնահարդարման ժամանակ։