«Չորս տարի առանց քեզ»․ Արմեն Պետրոսյանի գրառումը հոր հիշատակին (լուսանկար)

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյան Ինստագրամի իր էջում հոր հետ լուսանկար է հրապարակել և կից թողել հետևյալ գրառումը․

«Չորս տարի արդեն առանց քեզ, չորս տարի առանց քո խորհուրդների։ Դու միշտ իմ սրտում ես, քո ամբողջ ընտանիքի սրտում ես։ Եվ ասեմ, փոքր Պետրոսյան Աշոտը, ում համար դու գժվում էիր, բնավորությամբ ահավոր նման ա քեզ։ Սիրում ու կարոտում եմ քեզ, պապ ջան»։

Նշենք նաև, որ դերասանի հայրը մահացել է 2016 թվականի մարտի 24-ին։