«Երևանի գինու օրեր»-ը մայիսի 1-ից 2-ը չեն կայանա

2020 թվականի մայիսի 1-ից 2-ը նախատեսվում էր անցկացնել «Երևանի գինու օրեր» փառատոնը, բայց կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով որոշում է կայացվել հետաձգել այն: Միջոցառման կազմակերպիչների խոսքով փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 4ից 5-ը: Ըստ արդեն ձևավորված ավանդույթի, այն կանցկացվի Երևանի քաղաքի Սարյան փողոցում:

Նախատեսվում է, որ այն կունենա մինչև 30,000 մասնակից: «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն ուղղված է քաղաքի միջազգային զբոսաշրջային իմիջի դիրքերի ամրապնդմանը, այս տարի կլինի արդեն չորրորդ նման միջոցառումը: Այս տարի փառատոնը նվիրված է նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին: Հայաստանի և Արցախի գինեգործները կներկայացնեն մոտ 200 տեսակի գինի, իսկ ռեստորաններն ու սրճարանները կներկայացնեն հայկական և միջազգային խոհանոցի ուտեստներ: «Երևանի գինու օրեր» փառատոնը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ և պարով: