Ջիգանի անպատասխանատու վարքագիծը ընտանիքի հանդեպ՝ տնային մեկուսացման պայմաններում

Մի քանի օր առաջ 34-ամյա Ջիգանը և 31-ամյա Օքսանա Սամոյլովան իրենց երեք դուստրերի և մեկ ամսական որդու հետ ԱՄՆ-ից վերադարձան Մոսկվա։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընտանիքը պետք է երկու շաբաթվա ընթացքում տանը մնա և պահպանի համապատասխան նորմերը՝ նվազագույնի հասցնելով հաղորդակցությունը այլ մարդկանց հետ: Սակայն Ջիգանը մտադրություն չունի հետևել այս կանոններին: Տնային մեկուսացման հենց երկրորդ օրը նա արդեն ձանձրացավ և իր տուն հրավիրեց աստղային ընկերներին՝ բրազիլացի երգչուհի և «Ձայն 4» հեռուստածրագրի մասնակից Գաբրիելա Դա Սիլվային, ռեփեր Mc Gringo-ին և այլոց: Նրանց հետ միասին Ջիգանն աղմկոտ երեկույթ է կազմակերպել իր տանը գտնվող ձայնագրման ստուդիայում: Նրանք աշխատում էին նոր երգի վրա, ծխախոտ ու սիգար ծխում, պարում, տեսանյութեր նկարում ու հրապարակում «TikTok»-ում:

Այդ ընթացքում տանը ներկա են եղել Ջիգանի դուստրերը։ Նրանք մի քանի անգամ երևացել են նրա հրապարակած տեսանյութերի մեջ: Բայց ռեփերի կինը՝ Օքսանա Սամոյլովան ոչ մի անգամ կադրում չի հայտնվել։ Ակնհայտ է, որ Օքսանան տանն է, քանզի ինքամեկուսացման պայմաններում նա չէր կարող տանից դուրս գալ ու առավել ևս չէր կարող մենակ թողնել նորածին որդուն։ Շատ հետևորդներ սկսեցին մեղադրել Ջիգանին այդպիսի անպատասխանատու վերաբերմունքի համար ու ոչ միայն իր ընտանիքի ու փոքրիկ երեխաների, այլև ուրիշների նկատմամբ: Վերջերս հայտնի է դարձել, որ ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը կարող է հանգեցնել 80 հազար ռուբլի տուգանքի և նույնիսկ քրեական պատասխանատվության: Իսկ ռեփերին կարծես թե չի հուզում ընտանիքի անվտանգությունն ու պատասխանատվության ենթարկվելու հանգամանքը։