Ո՞ր դաջվածքներն են նորաձև

Սեփական մարմինը տարբեր ձևերով զարդարելու և ձևափոխելու ավանդույթը գալիս է դեռևս վաղ ժամանակներից: Չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։
Սովորաբար դաջվածքները ծառայում են որպես ինքնարտահայտման միջոց:
Դաջվածքը միշտ համարվել է մարմնի զարդ: Տարբեր ժամանակներում մարդը մոտեցել է այս երևույթին փիլիսոփայորեն։
Իհարկե, բոլոր ժամանակներում էլ եղել են ծայրահեղ մոտեցումներ: Երկար ժամանակ դաջվածքը հատուկ է եղել տղամարդկանց: Իսկ ոչ վաղ անցյալում դաջվածքներ սկսեցին անել նաև կանայք:
Դաջվածքների բնագավառում նույնպես բազմաթիվ նորարարություններ են սպասվում:
Շուտով հնրավոր է լինելու ունենալ այնպիսի 3D դաջվածքներ, որոնք մոտ ապագայում կփոխարինեն անձնագրերն ու ինքնությունն ապացուցող փասթաթղթերը։
Գիտնականները կարծում են, որ դաջվածքն անգամ կարող է փոխարինել  միկրոչիպերը: Բրնձահատիկի մեծությամբ չիպերն արժեն 300 ԱՄՆ դոլար։ Այն տեղադրվում է մաշկի տակ և թույլ է տալիս բացել էլեկտրոնային փականներով դռներ, մուտք գործել համակարգիչ կամ վճարումներ կատարել։ Միկրոչիպեր ներդնելու գաղափարն արդեն 3 տարի հաջողությամբ կիրառվում է Շվեդիայիում՝ կամավորության սկզբունքով։
Իսկ այս ամառ թրենդային են փոքրիկ և նուրբ դաջվածնքեը։