Քիմ Քարդաշյանը երկրպագուներին խնդրել է օգնել՝ ասելով, թե ինչով կարելի է զբաղվել երեխաների հետ կարանտինի ընթացքում (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը կորոնավիրուսի տարածման ֆոնին ինքնամեկուսացել է ընտանիքի հետ և հաճախ Ինստագրամում ընտանեկան լուսանկարներ է տեղադրում իրենց առօրյայից և զրուցում երկրպագուների հետ՝ նրանց խնդրելով առաջարկել, թե ինչ կարելի է երեխաների հետ անել կարանտինի ընթացքում, գրում է Daily Mail-ը։

«Մեր ընտանիքը սոցիալական հեռավորություն է պահում, բայց մեզ զվարճալի գաղափարներ են հարկավոր զբաղմունքի համար։ Ցանկացած առաջարկ կարող է օգնել»,- գրել է իրապատում շոուի 39-ամյա աստղը։

Քիմի հրապարակած լուսանկարներից մեկում նրա չորս երեխաներն ու ամուսինը՝ ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը կինոթատրոն հիշեցնող սենյակում ֆիլմ են դիտում։

Մյուս լուսանկարներում Քիմը ցուցադրել է իր երեխաների՝ հարվածային գործիքներով, բազմաթիվ տիկնիկներով և մեքենաներով լի խաղասենյակը։