Կորոնավիրուսը կարող է մինչև 5 օր պահպանվել կոշիկների վրա

Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է միչև հինգ օր կոշիկների վրա մնալ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Վարակային հիվանդությունների մասնագետները նշում են, որ վարակը կարող է հատակին ընկնելուն պես կպչել կոշկի կաշվին կամ կրնկային հատվածին և այդպես տեղափոխվել բնակարան։

Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքից ընտանեկան բժիշկ Ջորջին Նանոսի խոսքով՝ սուպերմարկետների, հանրային տրանսպորտի, գրասենյակների, օդանավակայանների, առևտրի կենտրոնների պես մարդաշատ վայրերում COVID-19-ի՝ կոշիկների վրա հայտնվելու հավանականությունը շատ մեծ է։

Մասնագետների խոսքով՝ տուն մտնելուց առաջ շատ կարևոր է դրսում թողնել կոշիկները, ինչպես նաև այս օրերին դրսում աշխատողներին խորհուրդ է տրվում դրսի համար կոշկի առանձին զույգ ունենալ։