Սիրուշոն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում օրը ամբողջ օրը տանը լինելով։
Ինստագրամյան նոր լուսանկարներում երգչուհին ամենօրյա հագուստով է և մինիմալ դիմահարդարմամբ։ Ինչպես նշել է Սիրուշոն, լուսանկարների հեղինակն իր ամուսինն է՝ Լևոն Քոչարյանը։ Լևոնը նաև լուսանկարներից մեկում ընկերակցում է կնոջը, զույգը նկարում ջերմ գրկախառնված է։
«Ի՞նչ եք անում դուք ամբողջ օրը»,- հետաքրքրվել է Սիրուշոն հրապարակված լուսանկարների մեկնաբանության բաժնում։
Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ամուսնացել են 2009 թվականին։ Զույգը 2 որդի ունի՝ 5-ամյա Ռոբերտն ու 3-ամյա Միքայելը։