Սանկտ Պետերբուրգում արտադրվող «Bats» ապրանքանիշի առանձնահատկությունն բնական կաշվե հագուստի արտադրությունն է: Բրենդի գարուն-ամառ հավաքածուն իր մեջ ներառում է կաշվե տաբատներ, կիսաշրջազգեստներ, բաճկոններ և այլն:
Բացի կաշվի համար դասկան համարվող սև գույնից, հագուստների ստեղծման համար օգտագործվում է կաթնագույն, կարմիր, կանաչ և այլ երանգների կաշվե կտորներ։ Այս տարվա գլխավոր թրենդերից մեկը հենց կաշվե հագուստն է ու բրենդի նոր հավաքածուն ստեղծվել է այս տարվա տենդենցներին համապատասխան։ Կորոնավիորսի համաճարակի հետ կապված՝ ապրանքանիշը գործարկել է անվճար առաքման ծառայւթյուն ամբողջ աշխարհում, իսկ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի գնորդների համար ստեղծվել է առաքման առցանց ու ավելի հարմար տարբերակ: