«2020-ին չեմ ցանկանում հղիանալ». Անաստասիա Ռեշետովան չի ծրագրում երկրորդ երեխային ունենալ

Տիմատիի հարսանցուն՝ Անաստասիա Ռեշետովան, ինստագրամյան էջի Stories բաժնում հաճախ է շփվում հետևորդների հետ ու պատասխանում նրանց հարցերին։ Ամենահաճախ հնչողը որդու մասին հարցերն են։ Մոդելին հերթական անգամ հարց են ուղղել Ռատմիրի մասին. «Շատ գեղեցիկ երեխա է։ Ձեզ հաստատապես հարկավոր է աշխարհի համար այդպիսի հիասքանչ երեխաների լույս աշխարհ բերել»։

Անաստասիան գրվածին հետևյալ կերպ է պատասխանել․ «Կարելի է, միայն թե ոչ 2020թ.-ին»։ Իսկ հետո հավելել է․ «Իհարկե, 2020թ.-ը ոչ ոքի չի խանգարի երջանիկ մայր դառնալ։ Ես խոսում եմ միայն իմ մասին։ Ես այս պահին չեմ ցանկանում հղիանալ»։

Երկրպագուները նաև հարցնել են՝ ինչպես է մոդելը վերաբերում ամենին, ինչ նրա մասին գրում են դեղին մամուլում։ «Ես վերջին տարիներին առանց հիմնավորման այնքան հեյթ եմ ստացել, որ արդեն իմունիտետ ունեմ։ Բոլորին ոչինչ չես ապացուցի, բոլորի համար լավը չես լինի։ Նրանք չգիտեն՝ իրականում ինչ է կատարվում և կարող են միայն ենթադրել։ Իսկ ես շատ ուրախ եմ, որ իմ իրականություն ավելի լավն է, քան ես այստեղ ցույց եմ տալիս»,- գրել է Ռեշետովան։