Մասնագետը թվարկել է տրամադրությունը բարձրացնող մթերքները

Մոսկվայի շրջանի գլխավոր նյարդաբան Ռինատ Բոգդանովը պատմել է, թե որ մթերքներն են օգնում բարձրացնել տրամադրությունը։

«Մթերքները, որոնք ազդում են տրամադրության վրա, պարունակում են սերոտոնին: Դուք հավանաբար գիտեք, որ այն պատասխանատու է դրական զգացողությունների համար: Այդ մթերքների շարքում են բանանը, պանիրը, շոկոլադը, հնդկահավի, ճագարի միսը, կաթնամթերքը: Ընդհանուր առմամբ օրվա սննդակարգում պիտի ներառված լինեն շատ միրգ, բանջարեղեն, քիչ շաքար, քիչ կենդանական ճարպ: Դրանք պետք է փոխարինել օրինակ՝ ձիթապտղի յուղով»,-ասել է Բոգդանովը:

Նրա խոսքով՝ նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար օգտակար են օմեգա-3 պարունակող մթերքները, այդ թվում՝ ծովամթերք, բուսական յուղ, ընդեղեն: Բացի այդ, օգտակար է վիտամինների В խումբը, այն շատ է հատկապես հնդկաձավարի մեջ:

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է նվազեցնել սուրճի, թունդ թեյի օգտագործումը: Նախընտրելի է ըմպել բույսերից պատրաստված թեյեր։