Ավելորդ քաշի խնդրի հետ այսօր շատերս ենք բախվում. հոլիվուդյան աստղերը նույնպես զերծ չեն մնացել այս գլխացավանքից, և նրանցից շատերը ջանք ու եռանդ չեն խնայում գեղեցիկ երևալու համար: Ու չնայած աստղերի հետ աշխատում է դիետոլոգների ու մարզիչների մի ամբողջ թիմ՝ նրանք էլ մեր պես տանջվում են ավելորդ քաշից ազատվելու համար:
Անդադար նկարահանումները, համերգային շրջագայությունները, հարցազրույցները, երկրպագուների հետ հանդիպումներն ու աստղային հավաքույթները թույլ չեն տալիս հայտնիներին հետևել առողջ ապրելակերպին ու ճիշտ սնվել։
Իրականում, նրանց համար նիհարելն ավելի դժվար է։
Աստղերից շատերը համակերպվում են իրենց գիրության հետ՝ դարձնելով ավելորդ կիլոգրամները առանձնահատկություն ու տարբերվելու միջոց։
28-ամյա Ռեբել Ուիլսոնը 12 տարեկանում արդեն կշռում էր 75 կգ։ Դերասանուհին կատակով նշում է, որ փորձել է աշխարhում գոյություն ունեցող բոլոր դիետաները, սակայ նա չի հասել ոչ մի արդյունքի։
Հիմա Ռեբելը կշռում է 97 կգ։
Գեղեցկուհին դադարել է բարդույթավորվել ավելորդ քաշի պատճառով, սակայն նրա քաշը վատ է անդրադառնում առողջության վրա։ Նա խնդիրներ ունի ողնաշարի և ոտքերի հետ։
Ռեբելը լրագրողներին պատմել է, որ ամեն օր կանգնում է հայելու առջև և կրկնում է, որ ինքն ամենասեքսուալն ու ամենագեղեցիկն է աշխարհում։ Աստղը կատակով նշում է, որ այնքան է կրկնել այդ բառերը, որ ինքն արդեն համոզված է դրանում։
Նա խորոհւրդ է տալիս բոլոր գեր կանանց հետևել իր օրինակին և հրաժարվել նիհարելու մտքից։
Դերասանուհին խոստովանում է․ «Խենթանում եմ իմ գիրության համար»։
Ռեբելն այսօր առաջարկներ է ստանում աշխարհահռչակ ռեժիսորների կողմից և ունի միլիոնավոր երկրպագուներ։