Բելլա Հադիդը կուրծքը ծածկելու օրիգինալ միջոց է գտել

Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը լուսանկարվել է թոփլես՝ «ծածկվելով» բուտերբրոդով: Աստղն իր լուսանկարը հրապարակել է ինստագրամյան էջում։

Լուսանկարում 23-ամյա Հադիդը սելֆի է արել հայելու առաջ: Սուպերմոդելը նստած է գետնին՝ բեժ ջինսով, սև բոթասներով և կեպիով:

Մերկ կուրծքը Հադիդը «թաքցրել է» բուտերբրոդի օգնությամբ: Նրա կերպարն ամբողջացրել են ոսկե ականջօղերը, մատանին ու ժամացույցը:

Մեկնաբանություններում սուպերմոդելը նշել է, որ ինքը մնում է տանը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում, կոչ արել հետևել իր օրինակին՝ հանուն աշխարհի, հանուն երեխաների։