Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» սերիալն ընդգրկվել է «Էմմիի» հավակնորդների կարճ ցանկում

Ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» միստիկական սերիալը, որը պատմում է ամերիկացի ուսանողների՝ Հայաստան կատարած ուղևորության մասին, ընդգրկվել է «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցանկում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սերիալի արտադրությամբ զբաղվող «Բլից ֆիլմ» ընկերությանը:

«Չարի հպումը» (Evil Touch) սերիալն ընդգրկվել է «Էմմի» ամենամյա մրցանակաբաշխության (Daytime Emmy Award) հավակնորդների կարճ ցանկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ սյուժեի՝ ամերիկացի ուսանողների խումբը պատահաբար հայտնվում է հայկական հեռավոր գյուղերից մեկում: Գիշերը մնալով այնտեղ՝ նրանք հասկանում են, որ այդտեղ զնդան կա, որտեղ դարեր շարունակ «չար ոգին» է փակված եղել:

«Էմմի» մրցանակը հանձնվում է Հեռուստատեսային արվեստների և գիտությունների Նյու Յորքի և Լոս Անջելեսի ակադեմիաների կողմից: