Ալեքսիս Օհանյանն ու իր ընտանիքը կարանտինին հայկական տոլմա են ուտում

Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Ինստագրամում ցույց է տվել, թե ինչպես է նա իր ժամանակը ծախսում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ։

Հայտնի ձեռնարկատերը տանը ժամանակ է անցկացնում իր կնոջ ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր՝ Օլիմպիայի հետ։

Օհանյանը նաև ցույց է տվել, թե իր ընտանիքն ինչ տեսակի սնունդ է նախընտրում կարանտինային օրերին: Մասնավորապես՝ ճաշատեսակների շարքում է հայտնվել հայկական տոլման, որը նա նույնպես խորհուրդ է տվել իր հետևորդներին։

Ալեքսիս Օհանյանը նաև իր բաժանորդներին հորդորում է հետևել անվտանգության միջոցառումներին և մնալ տանը։