Արքայազն Հարրին ու Մեգանը մտադիր են կրկին երեխա ունենալ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու նրա  կինը՝  Մեգան Մարքլը,  հույս  ունեն, որ կունենան նաև երկրորդ երեխան: Մարքլը պատրաստ է  ծննդաբերել երկրորդ  անգամ, գրում է The Hits-ը:

Հիշեցնենք՝ նրանց  առաջնեկը՝ Արչին, արդեն 1 տարեկան է:  Ընտանիքն այժմ հեռացել է Բրիտանիայից և հաստատվել է Լոս Անջելեսում:

«Նրանք շուտով կզբաղվեն այդ  հարցով, պարզապես պետք է հաստատվեն նոր վայրում, հարմարվեն նոր շրջապատին և որքան հնարավոր է շատ ուշադրություն հատկացնեն Արչիին»,- հաղորդել է պարբերականը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեգան Մարքլն արգելել է Հարիին վերադառնալ Մեծ Բրիտանիա: Արքայազնն անհանգստանում էր իր հոր առողջության համար, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։