Ֆրանսիայի նորաձևության ինստիտուտն անվճար առցանց դասընթաց է սկսել նորաձևության բիզնեսի հիմունքների մասին՝ Understanding Fashion: From Business to Culture խորագրով, գրում է Esquire-ը։
Իսկ դասընթացները անցկացնում են Ֆրանսիայի առաջատար նորաձևության տների գլխավոր տնօրենները՝ Սինդի Տոլեդոն LVMH-ից, Ֆրանչեսկա Բելլետինին Saint Laurent-ից, Բրունո Պավլովսկին Chanel-ից, ինչպես նաև դիզայներներ Սիմոն Պորտ Ժակմյուսը, Կրիստել Կոշեն, Փոլ Սմիթն ու այլոք։
Դասընթացը մեկնարկել է մարտի 30-ին և կտևի 4 շաբաթ, անդամագրվել կարելի է համապատասխան կայքում։