52-ամյա Նիկոլ Քիդմանը երկրպագուների հետ կիսվել է իր երջանկությամբ՝ տեղեկացնելով, որ շուտով երեխա է ունենալու։
Դերասանուհին որոշել էր դիմել արհեստական բեղմնավորման։
Քիդմանը պատմում է․ «Ամուսինս յոթերորդ երկնքում է։ Մենք այսքան երջանիկ երբեք չենք եղել։
Ես համոզված էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, ամուսինս՝ նույնպես։ Միայն դուստրերս էին հավատում, որ ես կկարողանամ երեխա ունենալ։
Մեր ցանկությամբ չէինք կիսվում հարազատների կամ գործընկերների հետ՝ վախենալով քննադատություններից։
Ինձ ցավեցնում են այն մարդիկ, ովքեր հավատացնում են, որ կինն այս տարիքում չի կարող առողջ երեխա ունենալ, և իմ այս քայլով ես վտանգում են ապագա երեխայիս առողջությունը, սակայն ես ու ամուսինս համաձայն չենք այդ կարծիքի հետ։
Մենք աղոթում ենք, որպեսզի մեր ընտանիքի նոր անդամը ծնվի առողջ։ Այդ ժամանակ մեր երջանկությունը լիարժեք կլինի»։
Հիշեցնենք, որ Քիդմանը մի քանի անգամ դիմել է արհեստական բեղմնավորման, բայց ապարդյուն։ Նիկոլն ու նրա ամուսինը՝ երաժիշտ Կիտ Ուրբանը, տարիներ առաջ կիսվել էին լրագրողների հետ՝ խոստովանելով, որ երազում են որդի ունենալու մասին։