Աննա Սեդակովան սիրելիի հետ անկողնային լուսանկար է հրապարակել ու խոսել այս շրջանի իր խնդիրների մասին

37-ամյա Աննա Սեդոկովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով: Նկարում երգչուհին իր 27-ամյա սիրելիի՝ բասկետբոլիստ Յանիս Տիմմայի հետ է: Սիրահարները նկարահանվել են անկողնում՝ Յանիսն առանց հագուստի, իսկ նրա ընտրյալը՝ վերնաշապիկով։ Սեդակովան սիրելիի հետ շփումը համատեղել է կոսմետիկ ընթացակարգերի հետ ու դեմքին դիմակ դրել։

Երգչուհին նաև խոսել է այն խնդիրների մասին, որոնց հանդիպում է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Աստղը խոստովանել է, որ ինչպես շատ մարդիկ, նա նույնպես շատ ծանր ժամանակներ է հաղթահարում։ Կորոնավիրուսային համավարակն ու կարանտինը կտրուկ խախտել են նրա ծրագրերը ոչ միայն որպես ստեղծագործ մարդ և երգչուհի, այլ նաև որպես գործատու: