Հումորիստ Եվգենի Պետրոսյանը ծոռ է ունեցել

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի միակ դստեր՝ Վիկտորինայի որդիներից մեկը երեխա է ունեցել, գրում է teleprogramma.pro-ն:

Վիկտորինան որդիների՝ Անդրեյի և Մարկի հետ ապրում է ԱՄՆ-ում, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հումորիստի դուստրը նորածին երեխային դեռևս չի տեսել, քանի որ այժմ նա Ռուսաստանում է գտնվում, ուր ժամանել էր մինչ կորոնավիրուսի պատճառով սահմանների փակվելը և ավիահաղորդակցության դադարեցումը։

«Վիկտորինան ցնցված է․ նա չի հասկանում` երբ է վերադառնալու ԱՄՆ։ Իսկ այնտեղ շատ գործեր ունի․ բիզնես ու մեծ ընտանիք․․․Ոչ վաղ անցյալում էլ տատիկ է դարձել»,- պատմել է Վիկտորինայի ընկերուհին։

Լրատվամիջոցները նշում են, որ Եվգենի Պետրոսյանը վերջերս կրկին հայր է դարձել. նրա ու 31-ամյա Տատյանա Բրուխունովայի երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով: Նշվում է, թե իբր հումորիստի երեխան և ծոռը համարյա գրեթե նույն ժամանակահատվածում են ծնվել