Օքսանա Սամոյլովան վերջապես խոսեց իր ընտանեկան վիճակի ու կայացրած որոշման մասին։ Նա իր Ինստագրամում ընտանեկան շատ ջերմ լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել է․
«Որքան դժվար է 10 տարի տևողությամբ կյանքի որոշումներ կայացնելը, երբ դուք ունեք 4 փոքր երեխա, բայց ես ընտրություն չունեմ, ես ամուսնալուծվում եմ: Երջանիկ ընտանեկան կյանքի բոլոր 10 տարիները սուտ էին նրա կողմից, բայց ես պարզապես ապրել և հավատացել եմ նրան, նա այնպիսի բաներ էր ասում, երդվում էր մեր երեխաների առողջությամբ, աղաչում, որ չհավատամ բամբասանքներին ու լուրերին, երդվում էր, որ միայն ինձ է սիրում և երբեք չի դավաճանել: Ես հավատում էր, որովհետև ունակ չեմ այդպիսի խաբեությունների, որովհետև ես բարի և միամիտ եմ, որովհետև չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր այդպես վարվել, որովհետև մենք երջանիկ էինք, հասկացանու՞մ եք: Մենք նույնիսկ չէինք էլ վիճում, ես տեսնում էի, որ նա սիրում է ինձ, ամեն ինչ լավ է մեզ մոտ, մենք ունենք հրաշալի երեխաներ և ունեցել ենք հիանալի կյանք: Ես պատկերացնել չէի կարող, որ մարդ կարող է տանից դուրս գալ և այդպես խաբել ու դավաճանել քեզ։ Երկրորդ պատճառը, որ դուք ինքներդ եք տեսնում նրա էջում և կարծում եմ, որ հասկանում եք, թե ինչ է կատարվում։ Ես միշտ ընտանիքը պահպանելու կողմնակից եմ եղել, որպեսզի երեխաները ունենան մայրիկ և հայրիկ, բայց ստեղծված իրավիճակում ես պարզապես չեմ կարող այլ կերպ վարվել: Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները տեսնեն այս դժոխքը։ Արիելան արդեն հասկանում է ամեն ինչ, և սիրտս ցավում է ու ավելի լավ է միայն մայրիկը լինի, քան այս ամենը։ Այն ամենն ինչ նա արեց իր և մեր ընտանիքի հետ, նրա պարտականությունն է, միայն նրա: Ես չգիտեմ, թե երբ նա կկարողանա գիտակցել իր արածը և արդյոք դա ընդհանրապես տեղի կունենա: Ես չգիտեմ, թե ինչ է լինելու վաղը կամ մեկ ամսվա ընթացքում: Ես չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու իմ 4 երեխաների հետ, բայց ես պետք է ուժեղ լինեմ և ամենայն հավանականությամբ, ավելի ուժեղ, քան երբևէ»։