Ռոզի Հանթինգթոն Վայթլիի կիսամերկ կարանտինային լուսանկարը

Յուրաքանչյուր նոր կարանտինային սելֆիի հետ, հայտնիների հագին ավելի քիչ ենք հագուստ տեսնում։ Եվ հիմա, նորաձև հանդերձանքների փոխարեն, մոդելները, դերասանուհիներն ու երգչուհիները հրապարակում են հրապուրիչ, սեքսուալ ներքնազգեստով կամ ընդհանրապես առանց ներքնազգեստի լուսանկարներ:

Նույնիսկ Ռոզի Հանթինգթոն Վայթլին, ում բնորոշ չեն մերկ լուսանկարները, արդեն կիսամերկ նկար է հրապարակել ու հիացրել իր ինստագրամյան հետևորդներին։ Նա լուսանկարվել է լոգարանում՝ կանգնելով հայելու առաջ և մի ձեռքով ծածկել կրծքերը։ Երկրպագուները միանգամից նկատել են, որ Ռոզին շատ ձիգ ու գեղեցիկ որովայնի մկաններ ունի ու սկսել հաճոյախոսություններ գրել իրենց կուռքին։