«Որոշ դեգեներատներ չեն հասկացել, որ չի կարելի խորոված անել». Օլգա Բուզովան զայրացել է

Հաղորդավարուհի և հայտնի երգչուհի Օլգա Բուզովան ինստագրամյան էջում քննադատել է Մոսկվայի որոշ բնակիչների պահվածքը, որոնք անցած հանգստյան օրերին մեկնել են բնության գիրքը, կարծես ոչինչ չի եղել։ Կարանտինի ընթացքում խորովածն այնքան է վհատեցրել «Դոմ 2» նախագծի նախկին մասնակցին, որ ինչ-որ պահի նա պարզապես չի կարողացել զսպել հույզերը և մեգապոլիսի անվախ բնակիչներին դեգեներատ է անվանել։

«Անսահման ուրախ եմ, որ Մոսկվակյում վերջապես կարանտին են մտցրել։ Քանի որ որոշ դեգեներատներ դա չեն հասկացել, որ չի կարելի խորոված անել»,- հայտարարել է Բուզովան՝ ընդ որում պարզաբանելով, որ կարանտին մտցնելուն ամենալուրջ կերպով է վերաբերվում։
Բացի այդ՝ 34-ամյա աստղը բազմաթիվ երկրպագուներին կոչ է արել հետևել ինքնամեկուսացման ռեժիմին և առանց հարգելի պատճառի տանից դուրս չգալ։
«Ես պարզապես աղաչում եմ ձեզ, եկեք տանը մնանք։ Ոչ ոքի հետ կոնտակի մեջ մի մտեք։ Ով տանն է, նրա հետ էլ շփվեք»,- նշել է Բուզովան։