Երգչուհի Ժասմինն ու նրա 3-ամյա որդին վարակվել էին կորոնավիրուսով

Ռուս երգչուհի Ժասմինը «Երեկոյան շոուի Ալլա Դովլաթովայի հետ» («Вечернего шоу с Аллой Довлатовой») հաղորդման ընթացքում հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով և հիմա արդեն բուժվել է։
«Ես ու որդիս՝ Միրոնը, մի քանի ամիս առաջ հիվանդացել էինք կորոնավիրոսով։ Ես կարծում էի, թե մեզ մոտ գրիպ է։ Ամեն տեսակ անալիզներ հանձնել էինք, բայց բժիշկները չէին կարողանոմ հասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ։ Շատ բարձր ջերմություն, ուժեղ հազ։ Ես տասը օր պառկած էի և վեր չէի կենում»,- պատմել է երգչուհին։

Ժասմինը նաև խոստովանել է, որ ինքն, ինչպես և ռուսական էստրադայի մյուս աստղերը, ներկա է եղել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ՝ Ալլայի հոբելյանին։
Նա այնտեղ հանդիպել է Լև Լեշչենկոյին, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երգչուհին նշել է, որ այդ երեկո բարևել է Լեշչենկոյին, բայց նրանք երկար չեն շփվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լև Լեշչենկոյի կինը առաջին անգամ խոսել է կորոնավիրուսով վարակված ամուսնու վիճակի մասին։

Մի քանի օր առաջ 78-ամյա երգչին իր կնոջ՝ Իրինա Բագուդինայի հետ տեղափոխել են մասնագիտացված կլինիկա՝ երկկողմանի թոքաբորբի ախտորոշմամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտիստը վարակվել է կորոնավիրուսով: Նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժնում, և երգչի առողջական վիճակի մասին լուրերը մեկը մյուսից ավելի տագնապալի էին:
Բարեբախտաբար, այժմ անհանգստանալու պատճառ չկա: Լև Վալերնովիչի կինը առաջին անգամ խոսել է արտիստի ինքնազգացողության մասին:
«Լևին վերադարձել են իմ հիվանդասենյակ, նրան դուրս են գրել վերակենդանացման բաժանմունքից: Մենք միասին ենք»,- հայտնել է Իրինա Պավլովնային: