Դիանա Շուրիգինան լքել է ամուսնուն՝ հանուն միլիոնատեր սիրեկանի

Դիանա Շուրիգինան մեծ ճանաչում ձեռք բերեց՝ տարբեր հեռուստածրագրերում պատմելով իր բռնաբարության մասին։ Աղջկան մեղադրում էին խաբեության և անբարոյականության մեջ՝ աջակցելով նրա բռնաբարության մեջ մեղադրվող Սերգեյ Սեմյոնովին։
Շուրիգինան մեծ համբավ ձեռք բերեց։ Սկանդալից հետո նա ամուսնացավ լրագրող Անդրեյ Շլյագինի հետ, ով անկեղծ ու անմնացորդ սիրում էր աղջկան՝ տարբեր հեռուստածրագրերում պաշտպանելով  նրան բոլոր մեղադրանքներից։
Սակայն օրեր առաջ գեղեցկուհու ինստագրամյան էջից պարզ դարձավ, որ զույգը բաժանվել է։ Դիանա Շուրիգինան լքել է ամուսնուն՝ հանուն երիտասարդ միլիոնատիրոջ՝ Դենիս Ռեբրովի։
Դիանան ինստագրամում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ինքն ու Դենիսը լավ ժամանակ են անցկացնում Թուրքիայում։
Դիանան, Անդրեյն ու Դենիսը ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս ամենը, բայց երկրպագուները համոզված են, որ Դիանան շուտով կկիսվի իր նոր պատմությամբ հեռուստածրագրերից մեկում, որովհետև գեղեցկուհին շատ է սիրում լինել ուշադրության կենտրոնում։