Բազելի թանգարանը սկսել է ներկայացնել հայտնի նկարիչների սիրելի ուտեստների բաղադրատոմսերը

Բազելի գեղարվեստի թանգարանն Ինստագրամում հետևորդներին ներկայացրել է հայտնի նկարիչների սիրած ճաշատեսակների բաղադրատոմսերը։

«Եթե դուք աշխատում եք տնից և այժմ ինքներդ եք պատրաստում նախաճաշը կամ ցանկանում եք ձեր ճաշացանկում ինչ-որ նոր բան ավելացնել, մենք առաջարկում ենք ձեզ նկարիչների սիրելի բաղադրատոմսերը։ Կլոդ Մոնեի «լոլիկով սմբուկը» նախուտեստը միայն սկիզբն է», – մեկնաբանել են թանգարանի աշխատակիցները:

Գրառման համաձայն՝ հիշյալ կերակրատեսակի համար անհրաժեշտ է ութ սմբուկ, վեց հասած լոլիկ, երեք սոխ, սխտորի մեկ պճեղ, մեկ ճաշի գդալ յուղ, կես բաժակ չորահաց, ինչպես նաև աղ, չաման, մաղադանոս, թարխուն:

Հաջորդ գրառման մեջ թանգարանի աշխատակիցները բացահայտել են, որ Պոլ Սեզանը, որը Բազելում անհատական ցուցահանդես է ունեցել 1936 թվականին, սիրում էր սնկով ձվածեղ ուտել։

https://www.instagram.com/p/B99gx6si6o4/?utm_source=ig_web_button_share_sheet