Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ հայտնիների նման ևս իր Ինստագրամի ուղից եթերներով փորձում է ուրախացնել իր հետևորդներին։ Նազենին շատ է կարևորում այս օրերին հույսը չկորցնելն ու հնարավորինս դրական տրամադրվածություն պահելը։ Նա նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Ես ամեն օր հատուկ հարդարվում եմ, հագնվում, որպեսզի երեկոյան լինեմ իմ ինստագրամի ուղիղ եթերում` հետաքրքիր ու բոլորիս պես մեկուսացման ռեժիմով ապրող հյուրերիս հետ, բոլորիս պես մեկուսացած ու արդեն խենթացող ու այդքան հարազատ դարձած հետևորդներիս համար: #instaմերկ նախագծի շրջանակներում անկեղծանում ենք, ու փորձում հասկանալ ու նորովի ճանաչել իրար` լցնելով արդեն ճնշող ու իրար նման «տնային» օրերը: Ամեն օր` 22.45- ից սկսած: Պահոց ընթացքում ես շատ եմ նիհարում, գիտեմ, որ հիմա էլ նիհարել եմ շատ,նիհարում եմ նաև ապրումներից ու անհանգստություններից, վստահ եմ, որ հանգիստ վիճակում դժվար թե մարդ գտնվի: Նիհարում եմ էլ ավելի` ամեն անգամ մարդկային կորուստների մասին լսելիս…,ասածս սա է. ոմանք չաղանում են, ոմանք նիհարում, հյուծվում` ապրումներից: ԲՈԼՈՐՍ էլ ծանրագույն ճնշման, սթրեսի ու տատանումների մեջ ենք, բոլորի մոտ անկայուն ֆինանսական ու հոգեկան վիճակ է հիմա: Բայց ՀԱՆԿԱՐԾ դրա վրա չկենտրոնանաք, չվհատվեք ու որևէ դեպքում չհուսահատվեք, մի պահ բացեք պատուհանն ու ԼԻԱԹՈՔ շնչեք, էս մեքենաների աղմուկից հանգստացող աշխարհում` վերջապես թռչունների ու բնության իսկական ձայնը լսենք ու հասկանանք, որ մենք էլ բնությունն ենք ու պիտի խնայենք մեզ էլ` մեր նյարդերն էլ, մեր հոգին ու սիրտն էլ: Ձեզ` օտար թե հարազատ, ամուր, պինդ գրկում եմ. ժամանակավորապես` հեռվից հեռու, իսկ հետո իրականում ու շատ կոնկրետ»: