Սոս Ջանիբեկյանի և Մադոննայի դստեր նոր լուսանկարները

Ոճաբան Մադոննա Հարությունյանը հրապարակել է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր՝ Անաիսի նոր լուսանկարները։ Դստեր լուսանկարներին կից Մադոննան թողել է «Երջանկություն», «Իմ արև» մեկնաբանությունները։

Սոսն էլ օրերս Ինստագրամի Stories բաժնում ցույց էր տվել, թե արտակարգ դրության այս օրերին ինչպես է տեսազանգով շփվում դստեր հետ։

Փոքրիկ Անաիսը 1 տարեկան, 7 ամսական է։ Երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց Սոսն ու Մադոննան բաժանվեցին։